Սիրիայում երկու թուրք զինվոր է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում կրկին թուրք զինվորներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է երկու թուրք զինվոր, ովքեր հոսպիտալացվել են:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



