Մելբուռնում 6 մարդ է մահացել «ամպրոպային ասթմայից»
SOCIETYՄելբուռնում առնվազն 6 մարդ է մահացել հազվագյուտ հիվանդությունից, որը հայտնի է «ամպրոպային ասթմա» անվանումով: Եվս 5 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, հիվանդանոցում գտնվող 12 հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:
BBC-ի հաղորդմամբ՝ ուժեղ քամիներն ու ամպրոպներն Ավստրալիայի այս շրջանում որոմի ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայի բռնկում են առաջացրել: Անցած երկու օրերին ավելի քան 8.5 հազար մարդ է դիմել բժշկի՝ բողոքելով շնչահեղձության նոպաներից:
«Ամպրոպային ասթման» ի հայտ է գալիս գարնանը, երբ որոմի ծաղկափոշին տարածվում է եւ հայտնվում մարդու շնչուղիներում՝ հազ եւ շնչահեղձություն առաջացնելով:
«Ամպրոպային ասթմայի» առաջին դեպքը Մելբուռնում արձանագրվել է 1987 թվականին, դրանից հետո այն նկատվել է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բրիտանիայում եւ Իտալիայում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



