Մելբուռնում 6 մարդ է մահացել «ամպրոպային ասթմայից»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄելբուռնում առնվազն 6 մարդ է մահացել հազվագյուտ հիվանդությունից, որը հայտնի է «ամպրոպային ասթմա» անվանումով: Եվս 5 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, հիվանդանոցում գտնվող 12 հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:
BBC-ի հաղորդմամբ՝ ուժեղ քամիներն ու ամպրոպներն Ավստրալիայի այս շրջանում որոմի ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայի բռնկում են առաջացրել: Անցած երկու օրերին ավելի քան 8.5 հազար մարդ է դիմել բժշկի՝ բողոքելով շնչահեղձության նոպաներից:
«Ամպրոպային ասթման» ի հայտ է գալիս գարնանը, երբ որոմի ծաղկափոշին տարածվում է եւ հայտնվում մարդու շնչուղիներում՝ հազ եւ շնչահեղձություն առաջացնելով:
«Ամպրոպային ասթմայի» առաջին դեպքը Մելբուռնում արձանագրվել է 1987 թվականին, դրանից հետո այն նկատվել է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բրիտանիայում եւ Իտալիայում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



