Լավրովը ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը
INTERNATIONAL NEWSՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ Լավրովի ավանդական աշխատանքային հանդիպումը անցել է նոյեմբերի 25-ին Մոսկվայում, հանդիպմանը ներկա էին նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու ՀԱՊԿ Միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կազմակերպության շրջանակում այս տարվա աշխատանքների արդյունքները, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության թեմաները, այդ թվում Երեւանում 2016-ի հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



