Լավրովը ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ Լավրովի ավանդական աշխատանքային հանդիպումը անցել է նոյեմբերի 25-ին Մոսկվայում, հանդիպմանը ներկա էին նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու ՀԱՊԿ Միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կազմակերպության շրջանակում այս տարվա աշխատանքների արդյունքները, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության թեմաները, այդ թվում Երեւանում 2016-ի հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



