Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Արմենիա» ավիաընկերություն՝ հին օդանավեր և չիրականացված բազում երազանքներ

SOCIETY
«Արմենիա» ավիաընկերությունը չնայած մոտ 18 ուղղություններով թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել, սակայն ամռան ամիսներին կարողացել է կանոնավոր փոխադրումներ իրականացնել միայն երեք՝ Միներալնիե Վոդի, Մոսկվա և Թեհրան ուղղություններով: Ներկայում, սակայն, ընկերությունը կանոնավոր սպասարկում է միայն Միներալնիե Վոդի ուղղությունը, իսկ եթե հանկարծ վաղը դա էլ փակվի, բոլորս կրկին կկանգնենք կոտրած տաշտակի առջև:
 
Հայկական միակ ավիափոխադրող ընկերության հնարավոր բիզնես–անհաջողության մասին բազմիցս կանխատեսումներ արել են ոլորտի փորձագետները, սակայն դրանք այդպես էլ հաշվի չեն առնվել ո՛չ ընկերության ներկայացուցիչների, և ո՛չ էլ պետական մարմինների կողմից: Ու քանի որ «Արմավիայի» վախճանը սպանեց ավիացիայի ոլորտի 90 տոկոսը, ուստիև «Արմենիայի» կործանումը կարող է ավելի ցավալի հետևանքների հանգեցնել հայկական ավիացիան ընդհանրապես:
 
Պարզելու համար, թե արդյոք ընկերության նման անհասկանալի վարքագիծը հերթական ընկերության կործանման մասին չի՞ հուշում, Past.am-ը դիմեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: Վարչությունից մեզ տեղեկացրին, որ 2016 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրման հայտի բավարարումից և 3 տարվա բիզնես ծրագիր ներկայացնելուց հետո ընկերության կողմից իր բիզնես–ծրագրով նախատեսված գործունեությունից շեղումը կամ դրա մասնակի իրականացումը կարող է կապված լինել կոմերցիոն, մարքեթինգային, գործառնական և մի շարք այլ խնդիրների հետ, որոնք ենթակա են վերլուծության` համապատասխան մասնագետների կողմից:
 
Հետաքրքիր էր, թե ինչու է կանոնավոր թռիչքների իրավունք ստացած ընկերությանը թույլատրվել նաև միայն ամառային ամիսներին, այն էլ չարտերային չվերթներ իրականացնել, ինչը ոչ միայն անվստահություն է առաջացնում ավիաընկերության հանդեպ, այլև վնասում կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող այլ ավիաընկերությունների աշխատանքին: Հարցին ի պատասխան վարչությունից տեղեկացրին, որ իրենց դիտարկմամբ ՀՀ ավիացիոն շուկայում նման զարգացումներ դեռևս չեն նկատվել, իսկ յուրաքանչյուր ավիաընկերություն ազատ է կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթների իրականացման ընտրության հարցում:
 
Հաջորդ հարցը, որը կրկին անհանգստացնող էր, այն է, թե ինչպես է ընկերությանը թույլատրվել 90–ականներին արտադրված ինքնաթիռներով թռիչքներ իրականացնել և արդյո՞ք դրանով հարցականի տակ չի դրվում մեր հայրենակիցներին օդային ճանապարհով անվտանգ տեղափոխելու հարցը, սակայն մեզ տեղեկացրին, որ «Արմենիան» աշխարհի միակ ավիաընկերությունը չէ, որ նման տարիքի օդանավեր է շահագործում:
 
«Ավիացիայում կան օդանավի թռիչքային պիտանիության պահպանման գործող չափանիշներ և պահանջներ, որոնց կատարումը երաշխավորում է ցանկացած տարիքի օդանավի անվտանգությունն ու հուսալիությունը: Չնայած ավիաընկերության օդանավերից մեկն արտադրվել է 1996–ին, իսկ մյուսը՝ 2008–ին, սակայն ՔԱԳՎ–ն մշտապես վերահսկողություն է իրականացնում իր կողմից տրված՝ օդանավ շահագործողի վկայական ունեցող ընկերության նկատմամբ, որն իրականացվում է ամենայն խստությամբ և մանրամասնորեն»:
 
Ի դեպ, ավիաշուկա մտնելուց առաջ ավիաընկերության պատասխանատուները հայտարարում էին, որ տոմսերի գները մատչելի կլինեն, բայց ինչպես հետագայում պարզվեց դա նույնպես չհամապատասխանեց իրականությանը: Հերթական խաբեությո՞ւնն էր սա, թե պայմանավորված էր ավիաշուկայում առկա դաժան մրցակցությամբ` դժվար չէ կանխատեսելը, բայց որ միակ հայկական ավիաընկերության խոսքն ու գործը այս հարցում էլ իրար չի համապատասխանում` միանշանակ է: Ավիացիայի գլխավոր վարչությունից այս մասին էլ տեղեկացրին, որ ավիաընկերության կողմից իր բիզնես–ծրագրի իրականացման ձախողումը կամ դրա մասնակի իրականացումը կարող է բերել գործունեության ոչ եկամտաբերության, ինչը կարող է ուղղակիորեն ազդել մատուցվող ծառայությունների սակագների վրա:
 
Արմինե Գրիգորյան
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League