Կիևը Լուգանսկին սպառնում է ջրանջատմամբ
INTERNATIONAL NEWSԴեկտեմբերի 1–ից սկսած, այսպես կոչված, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը կջրազրկվի, որովհետև պատկան մարմինների առջև գոյացրել է ուղիղ 4,7 մլն դոլարի պարտք՝ հաղորդում է «Ռիա նովոստին»: Այս որոշմանը, ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ, անդրադարձել է Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցերով փոխնախարար Գեորգի Տուկան, ում կարծիքով՝ չնայած քաղաքացիական բնակչությանը խմելու ջրով ապահովելը ոչ միայն պետության պարտադիր գործառույթն է, այլև հումանիզմի խնդիր, որ մշտապես գտնվում է միջազգային կազմակերպությունների վերահսկման ներքո, այդուհանդերձ, պաշտոնական Կիևը այլ ելք չի ունենա, քան անջատել Լուգանսկի ջրամատակարարումը: Խնդրո առարկայի վերաբերյալ, բնականաբար, շատ խիստ ռուսական արձագանք է սպասվում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



