Կիևը Լուգանսկին սպառնում է ջրանջատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեկտեմբերի 1–ից սկսած, այսպես կոչված, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը կջրազրկվի, որովհետև պատկան մարմինների առջև գոյացրել է ուղիղ 4,7 մլն դոլարի պարտք՝ հաղորդում է «Ռիա նովոստին»: Այս որոշմանը, ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ, անդրադարձել է Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցերով փոխնախարար Գեորգի Տուկան, ում կարծիքով՝ չնայած քաղաքացիական բնակչությանը խմելու ջրով ապահովելը ոչ միայն պետության պարտադիր գործառույթն է, այլև հումանիզմի խնդիր, որ մշտապես գտնվում է միջազգային կազմակերպությունների վերահսկման ներքո, այդուհանդերձ, պաշտոնական Կիևը այլ ելք չի ունենա, քան անջատել Լուգանսկի ջրամատակարարումը: Խնդրո առարկայի վերաբերյալ, բնականաբար, շատ խիստ ռուսական արձագանք է սպասվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



