ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Ադրբեջանին
INTERNATIONAL NEWSՄարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է իր վճիռն ադրբեջանցի ընդդիմադիրներ Իլհամ Հուսեյնի, Թազահան Միրալամլիի, Բահրուզ Հասանովի, Թոֆիգ Դադաշևի, Թյուրքել Ալիսոյի և Ագավերդի Ռուշանովի դիմումներով: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ընդդիմադիրները եվրոպական դատարան բողոք էին ներկայացրել անօրինական ձերբակալության, հավաքներ անցկացնելու ազատության և արդար դատական գործընթացի իրավունքների խախտման առնչությամբ:
Դատարանը վճռել է, որ ադրբեջանցի գործիչների իրավունքները խախտվել են: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին որպես փոխհատուցում 12 հազարական եվրո վճարել յուրաքանչյուրին, ինչպես նաև ևս 6 հազար եվրո դատական ծախսերի համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



