ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է իր վճիռն ադրբեջանցի ընդդիմադիրներ Իլհամ Հուսեյնի, Թազահան Միրալամլիի, Բահրուզ Հասանովի, Թոֆիգ Դադաշևի, Թյուրքել Ալիսոյի և Ագավերդի Ռուշանովի դիմումներով: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ընդդիմադիրները եվրոպական դատարան բողոք էին ներկայացրել անօրինական ձերբակալության, հավաքներ անցկացնելու ազատության և արդար դատական գործընթացի իրավունքների խախտման առնչությամբ:
Դատարանը վճռել է, որ ադրբեջանցի գործիչների իրավունքները խախտվել են: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին որպես փոխհատուցում 12 հազարական եվրո վճարել յուրաքանչյուրին, ինչպես նաև ևս 6 հազար եվրո դատական ծախսերի համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



