Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին գրքեր Է ուղարկել սիրիացի մի աղջնակի
SOCIETYԲրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին գրքերի Էլեկտրոնային տարբերակներն Է ուղարկել Սիրիայի Հալեպ քաղաքից մի աղջնակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Telegraph-ը:
Յոթնամյա Բանա Ալաբեդի մայրը Twitter-ի միկրոբլոգում Ռոուլինգին գրել Էր, որ իր դուստրը ցանկանում Է ընթերցել այն գրքերը, որոնց հիման վրա նկարահանվել են արդեն իսկ իր կողմից սիրված ֆիլմերը: Նա դժգոհել Է, որ Հալեպում հնարավոր չԷ ձեռք բերել Հարի Փոթերի մասին պատմող գրքերը:
Այդ կապակցությամբ Ռոուլինգն առաջարկել Է աղջկան ուղարկել իր գրքերի Էլեկտրոնային տարբերակը: Ինչ լեզվով ենք դրանք գրված, չի ճշտվում: Թերթի տվյալներով՝ աղջիկն այժմ այդ ստեղծագործություններն ընթերցում Է ծնողների հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



