Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին գրքեր Է ուղարկել սիրիացի մի աղջնակի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին գրքերի Էլեկտրոնային տարբերակներն Է ուղարկել Սիրիայի Հալեպ քաղաքից մի աղջնակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Telegraph-ը:
Յոթնամյա Բանա Ալաբեդի մայրը Twitter-ի միկրոբլոգում Ռոուլինգին գրել Էր, որ իր դուստրը ցանկանում Է ընթերցել այն գրքերը, որոնց հիման վրա նկարահանվել են արդեն իսկ իր կողմից սիրված ֆիլմերը: Նա դժգոհել Է, որ Հալեպում հնարավոր չԷ ձեռք բերել Հարի Փոթերի մասին պատմող գրքերը:
Այդ կապակցությամբ Ռոուլինգն առաջարկել Է աղջկան ուղարկել իր գրքերի Էլեկտրոնային տարբերակը: Ինչ լեզվով ենք դրանք գրված, չի ճշտվում: Թերթի տվյալներով՝ աղջիկն այժմ այդ ստեղծագործություններն ընթերցում Է ծնողների հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



