«Հայկական ժամանակ». ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել շաքարավազի գնի բարձրացման պատճառը հասկանալու համար
ECONOMICSՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Հայաստանի շաքարավազի շուկան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
«Հանձնաժողովը ֆիքսել է շաքարի գնի աճը և այժմ ուսումնասիրություն է կատարում գնի բարձրացման պատճառը հասկանալու համար: ՏՄՊՊՀ-ն առաջիկայում կհրապարակի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Սահակյանը:
«ՀԺ»-ն երեկ գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը հասել է 405 դրամի: Այսինքն շաքարավազը մոտ 10 տոկոսով թանկացել է, իսկ շաքարավազի ներմուծման մենաշնորհը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



