«Հայկական ժամանակ». ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել շաքարավազի գնի բարձրացման պատճառը հասկանալու համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Հայաստանի շաքարավազի շուկան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
«Հանձնաժողովը ֆիքսել է շաքարի գնի աճը և այժմ ուսումնասիրություն է կատարում գնի բարձրացման պատճառը հասկանալու համար: ՏՄՊՊՀ-ն առաջիկայում կհրապարակի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Սահակյանը:
«ՀԺ»-ն երեկ գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը հասել է 405 դրամի: Այսինքն շաքարավազը մոտ 10 տոկոսով թանկացել է, իսկ շաքարավազի ներմուծման մենաշնորհը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



