Վախճանվել Է իռլանդացի գրող Ուիլյամ Թրեւորը
SOCIETYՆոյեմբերի 21-ին 88 տարեկան հասակում վախճանվել Է իռլանդացի գրող եւ դրամատուրգ Ուիլյամ Թրեւորը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր Էջում այս մասին հաղորդել Է Penguin Random House հրատարակչության տարածաշրջանային ստորաբաժանումը:
Թրեւորին համարում Էին գրականության գծով Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկը: Գրողը նաեւ երեք անգամ դարձել Է բրիտանական Costa գրական մրցանակի հաղթող եւ չորս անգամ գրանցվել Է Բուքերյան մրցանակի համառոտ ցանկում:
Նրա ստեղծագործությունների թվում են «Սահմանագծից այն կողմ» պատմվածքների ժողովածուն, «Ճակատագրի խորթերը» վեպը, «Իռլանդիայի գրական լանդշաֆտը» մենագրությունը: Թրեւորի որոշ գործեր Էկրանավորվել են:
2004 թվականին նրա հայրենի Միթչելսթաուն ավանում կանգնեցվել Է գրողի հուշարձանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



