Վախճանվել Է իռլանդացի գրող Ուիլյամ Թրեւորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 21-ին 88 տարեկան հասակում վախճանվել Է իռլանդացի գրող եւ դրամատուրգ Ուիլյամ Թրեւորը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր Էջում այս մասին հաղորդել Է Penguin Random House հրատարակչության տարածաշրջանային ստորաբաժանումը:
Թրեւորին համարում Էին գրականության գծով Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկը: Գրողը նաեւ երեք անգամ դարձել Է բրիտանական Costa գրական մրցանակի հաղթող եւ չորս անգամ գրանցվել Է Բուքերյան մրցանակի համառոտ ցանկում:
Նրա ստեղծագործությունների թվում են «Սահմանագծից այն կողմ» պատմվածքների ժողովածուն, «Ճակատագրի խորթերը» վեպը, «Իռլանդիայի գրական լանդշաֆտը» մենագրությունը: Թրեւորի որոշ գործեր Էկրանավորվել են:
2004 թվականին նրա հայրենի Միթչելսթաուն ավանում կանգնեցվել Է գրողի հուշարձանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



