«Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ
SOCIETYՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 10-ին՝ ժամը 02.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առևտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի մոտակայքում, «Օպել» մակնիշի 35TL239 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Զ. Հ., ծնվ. 1990թ.) բախվել է թունելի արգելապատնեշին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել: Զ. Հ.-ն և ուղևորներ՝ Ա. Պ.-ն (ծնվ. 1986թ.) ու Մ. Մ. (ծնվ. 1992թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



