«Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 10-ին՝ ժամը 02.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առևտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի մոտակայքում, «Օպել» մակնիշի 35TL239 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Զ. Հ., ծնվ. 1990թ.) բախվել է թունելի արգելապատնեշին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել: Զ. Հ.-ն և ուղևորներ՝ Ա. Պ.-ն (ծնվ. 1986թ.) ու Մ. Մ. (ծնվ. 1992թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



