20 բան, որոնցից պետք է ձերբազատվել մինչև Նոր տարի
LIFEՆոր տարին նորովի սկսելու համար newmag-ն առաջարկում է հրաժարվել սովորությներից, որոնք խանգարում են երջանիկ լինել և հասնել նպատակներին:
Երջանիկ լինելու համար առաջին հերթին ազատվեք անհանգստությունից և սթրեսից: Իհարկե, բոլորս էլ հայտնվել ենք կյանքի տարբեր բարդ իրավիճակներում: Նման պահերի համար այս ցանկն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հասկանանք, թե ինչն է մեզ խանգարում հանգիստ ապրել և ինչին պետք է ձգտենք.
- Բաց թողեք, հրաժարվեք այն մքերից, որոնք խանգարում են Ձեզ ճիշտ գնահատել Ձեր կարողություններն ու հնարավորությունները:
- Հաղթահարեք մեղքի զգացումը, ինչը խանգարում է Ձեզ անել այն, ինչ ուզում եք:
- Ապագայի անորոշության նկատմամբ Ձեր վախերը նույնպես պետք է հաղթահարել: Մեկ վստահ քայլ և կտեսնեք, թե ինչ նոր ճանապարհ է բացվում Ձեր առջև:
- Դադարեք ափսոսալ: Այդ զգացումը Ձեզանից միայն անիմաստ էներգիա կխլի:
- Աշխատեք չանհանգստանալ ու շատ չմտահոգվել: Անհանգստություններն ու մտահոգությունները Ձեզ ամենևին պետք չեն:
- Դադարեք Ձեր անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին: Ինքներդ կրեք Ձեր գործողությունների պատասխանատվությունը: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, դուք ունեք երկու տարբերակ՝ ընդունել այն կամ հրաժարվել նրանից:
- Հեռու վանեք այն միտքը, որ Ձեզ հետ ինչ-որ բան այն չէ: Դուք աշխարհին անհրաժեշտ եք այնպիսին ինչպիսին, որ կաք:
- Մի մտածեք, որ Ձեր երազանքները կարևոր չեն, միշտ հետևեք սրտի թելադրանքին, զբաղվեք այն գործով ինչը Ձեզ իսկապես դուր է գալիս:
- Մոռացեք բոլոր պարտականություններն ու ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնելու սովորույթը: Ձեր ամբողջ էներգիան մի ծախսեք աշխատանքային պարտականությունները կատարելու վրա, առաջին հերթին հոգ տարեք Ձեր մասին: Դուք կարևոր եք:

- Վանեք Ձեզանից այն միտքը, որ բոլորը ավելի երջանիկ են, հաջողակ են, քան Դուք: Միշտ հիշեք՝ Դուք գտնվում եք այնտեղ, որտեղ պետք է լինեիք, Ձեզ մոտ ամեն ինչ ավելի քան լավ է ընթանում:
- Երբեք մի փորձեք ամեն ինչ բաժանել միայն կարելիի ու չի կարելիի, սևի ու սպիտակի:Բավականություն ստացեք կոնտրաստներից ու գնահատեք կյանքի բոլոր գույները:
- Բաց թողեք անցյալը: Ժամանակն է առաջ շարժվելու և «նոր պատմություն» ստեղծելու:
- Միշտ հիշեք, որ Դուք Ձեր տեղում եք և կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք:Պարզապես պետք է ճշտեք, թե որն է լինելու Ձեր հաջորդ կետը, թե Դուք իրականում ինչ եք ուզում:
- Մոռացեք անցած սիրո նկատմամբ ունեցած Ձեր չարությունը: Բոլորս էլ արժանի ենք սիրո: Եթե սերն ավարտվել է, ամենևին էլ չի նշանակում, որ այն չի էլ եղել:
- Ավելին անելու և ավելիին հասնելու ձգտումով Ձեզ մի տանջեք: Ձեր հնարավարությունների սահմանում այսօր Դուք արել էք առավելագույնը, և դա բավական է:
շարունակությունը՝ այստեղ
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



