Ֆրանսիան Էստոնիայում կտեղակայի 300 զինվորական, տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Էստոնիայի պաշտպանության նախարար Հանես Հանսոյին հայտնել է, որ 2017 թ. ֆրանսիական կողմը Էստոնիա կուղարկի 300 զինծառայող, հինգ Leclerc տանկ և 13 հետևակի մարտական մեքենա: Այս մասին հայտնում է ERR պորտալը:
«Էստոնացի և ֆրանսիացի զինվորները կապված են մարտկան եղբայրությամբ Աֆրիկայում գործողությունների հետ կապված: Մենք հստակ գիտակցում ենք, որ հիմա պետք է ընդգրկվել Եվրոպայի պաշտպանության մեջ՝ ավելացնելով ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և հատկապես ՆԱՏՕ-ի սահմանամերձ անդամ-երկրներում»,- ասել է Հանսոն:
Նշվում է, որ Ֆրանսիայի ուղարկած ստորաբաժանումը կընդգրկվի ՆԱՏՕ-ի գումարտակային խմբի կազմում Մեծ Բրիտանիայի հրամանատարությամբ, որը կտեղակայվի Տապայում:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



