Ֆրանսիան Էստոնիայում կտեղակայի 300 զինվորական, տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Էստոնիայի պաշտպանության նախարար Հանես Հանսոյին հայտնել է, որ 2017 թ. ֆրանսիական կողմը Էստոնիա կուղարկի 300 զինծառայող, հինգ Leclerc տանկ և 13 հետևակի մարտական մեքենա: Այս մասին հայտնում է ERR պորտալը:
«Էստոնացի և ֆրանսիացի զինվորները կապված են մարտկան եղբայրությամբ Աֆրիկայում գործողությունների հետ կապված: Մենք հստակ գիտակցում ենք, որ հիմա պետք է ընդգրկվել Եվրոպայի պաշտպանության մեջ՝ ավելացնելով ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և հատկապես ՆԱՏՕ-ի սահմանամերձ անդամ-երկրներում»,- ասել է Հանսոն:
Նշվում է, որ Ֆրանսիայի ուղարկած ստորաբաժանումը կընդգրկվի ՆԱՏՕ-ի գումարտակային խմբի կազմում Մեծ Բրիտանիայի հրամանատարությամբ, որը կտեղակայվի Տապայում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



