Աշոտ Մանուկյանը 40 միլիոն դրամ է հայտարարագրել
ECONOMICSՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Աշոտ Մանուկյանի դրամական միջոցները կազմում են մոտ 40 միլիոն դրամ: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից՝ Մանուկյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 813 հազար դրամ և 42 հազար 400 ֆունտ ստեռլինգ, ինչն անում է գրեթե 40 միլիոն դրամ:
Ըստ հայտարարագրի՝ նախարարի սեփականությունն են հանդիսանում մեկ բնակարանը, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը և մեկ ավտոտնակը: Վերջինս հայտարարագրել է նաև 10 հազար դրամի չափով բաժնեմաս ու 130 հազար ԱՄՆ դոլարի չափով էլ փոխառություններ:
Աշոտ Մանուկյանի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 34 միլիոն 697 հազար դրամ:
Մինչ նախարար նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահի և «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնները:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



