Աշոտ Մանուկյանը 40 միլիոն դրամ է հայտարարագրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Աշոտ Մանուկյանի դրամական միջոցները կազմում են մոտ 40 միլիոն դրամ: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից՝ Մանուկյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 813 հազար դրամ և 42 հազար 400 ֆունտ ստեռլինգ, ինչն անում է գրեթե 40 միլիոն դրամ:
Ըստ հայտարարագրի՝ նախարարի սեփականությունն են հանդիսանում մեկ բնակարանը, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը և մեկ ավտոտնակը: Վերջինս հայտարարագրել է նաև 10 հազար դրամի չափով բաժնեմաս ու 130 հազար ԱՄՆ դոլարի չափով էլ փոխառություններ:
Աշոտ Մանուկյանի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 34 միլիոն 697 հազար դրամ:
Մինչ նախարար նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահի և «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնները:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



