Օբաման և ԵՄ առաջնորդները հրաժարվել են վերացնել հակառուսաստանյան պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական Միության առաջնորդները Բեռլինում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, կողմերը միակարծիք են եղել այն հարցում, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումները պետք է մնան ուժի մեջ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի նրանք չեն կատարել մինսկյան համաձայնագրի իրենց մասը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



