Օբաման և ԵՄ առաջնորդները հրաժարվել են վերացնել հակառուսաստանյան պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական Միության առաջնորդները Բեռլինում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, կողմերը միակարծիք են եղել այն հարցում, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումները պետք է մնան ուժի մեջ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի նրանք չեն կատարել մինսկյան համաձայնագրի իրենց մասը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



