Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Առաջնագիծն ապրիլյան պատերազմից հետո

INTERVIEW
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը եռօրյա աշխատանքային այց է իրականացրել ԼՂՀ, ինչի կապակցությամբ Past.am-ը զրուցեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ:
 
Ինչպես իր խոսքում նշեց պարոն Նահապետյանը, այցը բավական հագեցած էր:
«Հանդիպումները և քննարկման թեմաները ընդգրկուն էին: Այցի հիմնական նպատակը առաջնագծում տիրող իրավիճակի դիտարկումն էր: Մենք այցելեցինք հյուսիսային և հարավային ուղղությամբ մեր մարտական դիրքերը՝ տեղում ծանոթանալով դիրքերի կահավորվածությանը, անվտանգության պահանջների ապահովմանը: Տեսել ենք, թե ռազմատեխնիկական ինչ միջոցներով են համալրված համապատասխան զորային օղակները: Զրույցներ ենք ունեցել զինվորականների, դիրքապահների, հրամանատարական կազմի հետ:
 
Այցի ընթացքում հանձնաժողովին ուղեկցել են ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահը և ԼՂՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը:
 
«Երկրորդ կարևոր ուղղությունը, որի շուրջ խոսել ենք, վերաբերում էր բնակչության քաղաքացիական պաշտպանության վիճակին: Այդ նպատակով Մարտակերտում՝ շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ, հանդիպում կազմակերպեցինք մի քանի համայնքների ղեկավարների ու ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հետ: Խոսվել է ինչպես ապաստարանների, թաքստոցների, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կառավարում իրականացնելու մասին: Այս ուղղությունը մեզ համար ունի կարևոր նշանակություն: Թեպետ խնդիրներ կան, բայց ապրիլյան պատերազմից հետո որոշակի աշխատանքներ տարվել են այս ուղղությամբ, ընթացքում բացահայտվել են նաև հարցեր, որոնց կապակցությամբ այսօր արդեն լուծումներ են տրվում»,– ասաց Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ այցը կարևորում է 2017 թվականի բյուջեի քննարկման համատեքստում:
 
Նշենք, որ հանձնաժողովի անդամներ հանդիպումներ են ունեցել նաև ԼՂՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: Ինչպես նշեց Կ. Նահապետյանը, ԼՂՀ նախագահի, պաշտպանության բանակի հրամանատարի հետ խորքային և առողջ քննարկումներ են ծավալվել ամենասուր հարցերի շուրջ: Կարևորվել են մոբիլիզացիոն ռեսուրսների ճիշտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման հետ կապված խնդիրները: Քննարկվել են նաև ռազմատեխնիկական քաղաքականության, առաջնագծի կահավորման, համապատասխան միջոցներով ապահովելու հետ կապված հարցեր: Հատուկ քննարկման առարկա են եղել պաշտպանության ոլորտի գնումները, ռազմակրթական բաղադրիչը, զինծառայողների, մասնավորապես սպաների սոցիալական ապահովության խնդիրները:
 
Ըստ Նահապետյանի՝ և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններով հանդիպումները տպավորիչ էին այն իմաստով, որ նկատվել է պատրաստականության շատ բարձր աստիճան: «Զինվորական առաջադրանքները կատարելու ցանկացած սցենարի դեպքում և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողների մոտ կա բարձր ոգի, որը չափազանց կարևոր է զորքերի մարտունակության համար, սակայն պետք է նշեմ, որ նույնքան կարևոր է նաև ամուր թիկունքը: Առաջնագծում կանգնած զինվորը պետք է ունենա վստահություն այդ հարցում»,– ասաց հանձնաժողովի նախագահը:
«Կարող ենք փաստել, որ առաջնագծում կատարվել և կատարվում են մեծածավալ աշխատանքներ: Մեր զինվորների անվտանգության ապահովումն ունի գերակա նշանակություն: Նոր միջոցների, այդ թվում՝ տեխնիկական միջոցների ներդրմամբ նպաստում ենք զինծառայողների անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում և պահանջում են հետևողական ջանքեր»,– ասաց նա:
 
Կորյուն Նահապետյանն ընդգծեց միջխորհրդարանական ձևաչափով նման հանդիպումների և քննարկումների կարևորությունը երկրի անվտանգության մարտահրավերներին ժամանակին և համարժեք արձագանքելու տեսանկյունից:
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future