Թրամփը շրջագայության կմեկնի ԱՄՆ-ի այն նահանգներ, որտեղ հաղթանակ է տարել ընտրություններում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պլանավորում Է առաջիկա շաբաթներին «հաղթական շրջագայություն» կատարել այն նահանգներում, որտեղ շահել Է ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hill թերթը:
Թրամփի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ Ջորջ Ջիջիկոսը, հայտնել Է, որ ներկայում նախապատրաստվում Է ընտրված նախագահի առաջին շրջագայությունը:
«Այժմ մենք զբաղված ենք «հաղթական շրջագայության» կազմակերպմամբ: Այն պետք Է կայանա մի քանի շաբաթից»,-հայտնել Է Ջիջիկոսը լրագրողներին:
«Բնականաբար, Թրամփը կայցելի այն նահանգներ, որտեղ հաղթանակ Է տարել, ինչպես նաեւ տատանվող նահանգներ, որոնց նա կարողացավ իր կողմը գրավել»,-հավելել Է Թրամփի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



