Թրամփը շրջագայության կմեկնի ԱՄՆ-ի այն նահանգներ, որտեղ հաղթանակ է տարել ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պլանավորում Է առաջիկա շաբաթներին «հաղթական շրջագայություն» կատարել այն նահանգներում, որտեղ շահել Է ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hill թերթը:
Թրամփի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ Ջորջ Ջիջիկոսը, հայտնել Է, որ ներկայում նախապատրաստվում Է ընտրված նախագահի առաջին շրջագայությունը:
«Այժմ մենք զբաղված ենք «հաղթական շրջագայության» կազմակերպմամբ: Այն պետք Է կայանա մի քանի շաբաթից»,-հայտնել Է Ջիջիկոսը լրագրողներին:
«Բնականաբար, Թրամփը կայցելի այն նահանգներ, որտեղ հաղթանակ Է տարել, ինչպես նաեւ տատանվող նահանգներ, որոնց նա կարողացավ իր կողմը գրավել»,-հավելել Է Թրամփի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



