Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մենամարտում պարտվել է
SPORTԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր առաջին մենամարտում պարտվեց Նիդեռլանդները ներկայացնող Ալիսիա Հոլզկենին: Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանի կարծիքով, այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն:
«Մենամարտն անարդար դատելու համար թող գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները, ովքեր իրենց ոչ պրոֆեսիոնալ գործողություններով ազդում են մարզիկների հետագայի վրա: Փաստը մնում է փաստ` մրցավարներն իրենց սև գործը կատարեցին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



