Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մենամարտում պարտվել է
ՍՊՈՐՏԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր առաջին մենամարտում պարտվեց Նիդեռլանդները ներկայացնող Ալիսիա Հոլզկենին: Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանի կարծիքով, այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն:
«Մենամարտն անարդար դատելու համար թող գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները, ովքեր իրենց ոչ պրոֆեսիոնալ գործողություններով ազդում են մարզիկների հետագայի վրա: Փաստը մնում է փաստ` մրցավարներն իրենց սև գործը կատարեցին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



