Օբամայի վարչակազմը ձեռնամուխ Է լինում գործերի հանձնմանը Թրամփի գործակիցներին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, որը հունվարին հեռանում Է քաղաքական ասպարեզից, նոյեմբերի 17-ին սկսել Է գործերի հանձնումը երկրի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի շրջապատին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Բրենդի Հոֆինը, «ընտրյալ նախագահի թիմն այժմ արել Է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի լիազոր անձանց նախնական խումբն սկսի ունկնդրել ճեպազրույցները եւ ստանալ մյուս նյութերը մեր պաշտոնատար անձանցից, որոնք իշխանության հանձնման համար պատասխանատու են կառավարության առանձին գերատեսչություններում»:
Իր հերթին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին հայտարարել Է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում արդեն կայացել Է առաջին շփումը հանրապետական Թրամփի գործակիցների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



