Օբամայի վարչակազմը ձեռնամուխ Է լինում գործերի հանձնմանը Թրամփի գործակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, որը հունվարին հեռանում Է քաղաքական ասպարեզից, նոյեմբերի 17-ին սկսել Է գործերի հանձնումը երկրի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի շրջապատին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Բրենդի Հոֆինը, «ընտրյալ նախագահի թիմն այժմ արել Է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի լիազոր անձանց նախնական խումբն սկսի ունկնդրել ճեպազրույցները եւ ստանալ մյուս նյութերը մեր պաշտոնատար անձանցից, որոնք իշխանության հանձնման համար պատասխանատու են կառավարության առանձին գերատեսչություններում»:
Իր հերթին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին հայտարարել Է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում արդեն կայացել Է առաջին շփումը հանրապետական Թրամփի գործակիցների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



