Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրրամփի հետ։
Ալիևն ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Թրամփին և հաջողություններ է մաղթել պետական բարձրագույն պաշտոնում գործունեություն ծավալելիս։
Ալիևն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև քաղաքական, տնտեսական, անվտանգության, էներգետիկ անվտանգության ոլորտներում՝ հավելելով, որ երկկողմ կապերի էլ ավելի ամրապնդման համար կա պոտենցիալ։
Թրամփն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության ու շնորհավորանքի համար։
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development
5
Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offer



