Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրրամփի հետ։
Ալիևն ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Թրամփին և հաջողություններ է մաղթել պետական բարձրագույն պաշտոնում գործունեություն ծավալելիս։
Ալիևն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև քաղաքական, տնտեսական, անվտանգության, էներգետիկ անվտանգության ոլորտներում՝ հավելելով, որ երկկողմ կապերի էլ ավելի ամրապնդման համար կա պոտենցիալ։
Թրամփն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության ու շնորհավորանքի համար։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



