ԱՄՆ Կոնգրեսը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարացնելու օգտին: Reuters–ի փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 419 կոնգրեսական, իսկ դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Այսպիսով՝ ԱՄՆ նախագահը ևս տասը տարի սահմանափակումներ կկիրառի նրանց նկատմամբ, որոնք մասնակից են Իրանում բալիստիկ հրթիռների մշակմանը և օժանդակում են ահաբեկչությանը։ Հիշեցնենք նաև, որ Իրանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը լրանում էր այս տարվա վերջին, իսկ երկարաձգումը պետք է դեռ հաստատվի Սենատի և առայժմ գործող նախագահ Բարաք Օբամայի կողմից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



