ԱՄՆ Կոնգրեսը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարացնելու օգտին: Reuters–ի փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 419 կոնգրեսական, իսկ դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Այսպիսով՝ ԱՄՆ նախագահը ևս տասը տարի սահմանափակումներ կկիրառի նրանց նկատմամբ, որոնք մասնակից են Իրանում բալիստիկ հրթիռների մշակմանը և օժանդակում են ահաբեկչությանը։ Հիշեցնենք նաև, որ Իրանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը լրանում էր այս տարվա վերջին, իսկ երկարաձգումը պետք է դեռ հաստատվի Սենատի և առայժմ գործող նախագահ Բարաք Օբամայի կողմից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



