Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր երկրում է փախստականն իր համար տուն կառուցում, որ սիրիահայը կառուցի

SOCIETY
Սիրիահայությունը խարխափում է անորոշության մեջ: Չգիտի ինչ անել: Ինչպես անել: «Անտեր մնացած ժողովուրդ է: Տիրություն անողի կարիք ունի»,– վրդովված ասում է պատմաբան Գևորգ Յազճյանը: Ու ամեն մեկը փորձում է սեփական ջանքերով գտնել գլխի ճարը: Հիմնականում տեղափոխվում են Լիբանան` հետագայում մի ելք գտնելու հույսով: Այնինչ:
 
Ցեղասպանության հետևանքով Սիրիայում ու այլ երկրներում հանգրվանած յուրաքանչյուր հայի համար Հայաստանն է միակ հայրենիքը, երազանքների ու հույսի այն կետը, որից պաշտպանություն և ապահովություն ստանալու հույս և կարիք ունի: Մինչդեռ Հայաստանը բախտի քնահաճույքին է թողել նրանց: Ըստ ԱԳՆ–ի ու Սփյուռքի նախարարության հավաստիացումների` մենք գաղտնի քաղաքականություն ենք վարում, որովհետև ուղղակի միջամտությունը այլ երկրի ներքին գործերին ճիշտ չէ, ի վերջո, սիրիահայերի մեծ մասը այդ երկրի քաղաքացիներ են: «Եղբայր, վարեք գաղտնի դիվանագիտություն, բայց դրա արդյունքը մենք պետք է տեսնենք, չէ՞»,– զայրացած հարց է բարձրացնում Գ. Յազճյանը: Հոգու վրա մեղք չվերցնելու համար նշենք, որ Սիրիայում մեր դեսպանությունն ու հյուպատոսությունն օգնում են իրենց դիմողներին, հեշտացնում են քաղաքացիության տրամադրումը և իրենց իրավասության ներքո գտնվող այլ հարցերի կարգավորումը: Բայց դա միայն այն դեպքում, եթե սիրիահայն ինքն է դիմում: Իսկ պետական հստակ քաղաքականություն և քարոզչություն, որ վերադարձեք Հայաստան, մենք ձեզ տեր կկանգնենք, կպաշտպանենք, իսպառ բացակայում է:
 
«Տեղի կազմակերպությունները, եկեղեցին փորձում են ձեռքից եկածն անել` դեղորայք են տրամադրում, ծերերին խնամում են: Եթե ընտանիքը տեղափոխվել է այլ երկիր, օրինակ, Լիբանան, երեխաներին անվճար կամ գրեթե անվճար տեղավորում են եկեղեցապատկան դպրոցներ, ապահովում են դասագրքերով: Բայց այս ամենը ընդամենը կարկատան է: Եթե Աստված չանի, հարձակում եղավ` ի՞նչ է լինելու: Եթե թուրքերը կամ ծայրահեղ իսլամիստները հարձակվեցին, հայերին կկոտորեն: Նորից թույլ տանք, որ Սումգայի՞թ լինի»,– հարց է տալիս պատմաբանը:
 
Բայց սա դեռ հարցի մի կողմն է: Երբ պատերազմի առաջին ամիսներից հետո սկսվեց սիրիահայերի ներհոսքը Հայաստան, մեր սփյուռքի նախարարությունը և մնացած պատկան մարմինները գիշերուզօր կուրծք էին ծեծում, թե տեսեք, ինչ լավ ծրագրեր ենք մշակել մեր հայրենակիցների համար: «Նոր Հալեպ» թաղամաս ենք կառուցում, հիմնադրամներ ենք ստեղծում, արտոնյալ պայմաններով վարկեր ենք տրամադրում բիզնես սկսելու համար և այլն: Միով բանիվ, տեր ենք կանգնում, թող գան:
Այսօր պարզվում է` «Նոր Հալեպի» նախագիծը տապալված է: «Երբ Հրանուշ Հակոբյանին հարցնում եմ, թե ինչու է ծրագիրը տապալվել, մեղքը գցում է սիրիահայերի վրա: Ասում է` խոստացան փող տալ, հետո հետ կանգնեցին: Եղբայր, այդ ո՞ր երկրում է փախստականն իր համար տուն կառուցում: Մարդը փախուստ է տվել: Նրանց մեծ մասը գումար չունի հետը կամ եղածը ինֆլյացիայի պատճառով փոշիացել է` պատերազմի հետևանքով սիրիական փողը 11 անգամ արժեզրկվել է, այսինքն` այդքան անգամ մարդիկ աղքատացել են»,– նորից վրդովվում է Գ. Յազճյանը: Հիշեցնենք, որ այդ ծրագրով նախատեսվում էր Աշտարակում կառուցել 4–5 հարկանի 10 բազմաբնակարան շենք ու մոտ 100 առանձնատուն: Նախնական տվյալներով, շուրջ 500 բնակարան ունեցող թաղամասի կառուցման համար պահանջվում էր 35 միլիոն դոլար: Գ. Յազճյանի կարծիքով` այդ գումարը չնչին բան է տեղի օլիգարխների, նաև` պետության համար: Թաղամասը կարող էր կառուցվել, իսկ հետագա տարիներին հալեպահայերը կամաց–կամաց կմարեին գումարը: «Հայաստանում այդ մարդկանց բուն խնդիրը բնակարանի հարցն է: Հավատացնում եմ` նրանք իրենց օրվա հացը կճարեն, աշխատավոր մարդիկ են»,– նշում է պատմաբանը: «Կամ ` իբր թե մի քիչ ցածր տոկոսներով վարկեր են տալիս` առավելագույնը 3 մլն դրամի չափով: 6000–6500 դոլարով ի՞նչ գործ կարող ես անել»,– հարց է բարձրացնում Գ. Յազճյանը:
 
Բացի ֆինանսական հարցերից` Հայաստան եկած սիրիահայերը ունեն նաև հոգեբանական և ինտեգրման խնդիրներ: Սա նույնպես ոչ մեկին չի հետաքրքրում:
Ճիշտ է, նրանց համար ստեղծված հիմնադրամը գործում է: Ինչ–որ բաներ անում են: Բայց դա բավարար չէ: Պետությունն ի վիճակի է ավելին անել: Շատ մոտավոր հաշվարկով` այսօր Սիրիայում բնակվում է շուրջ 20000 հայ: Ու նրանց տարհանումը կազմակերպելն ու հայրենիքում ծածկով ապահովելն անիրագործելի հարց չէ: Միայն թե ցանկություն է անհրաժեշտ: Մեկ էլ` պետական հոգածություն ու պատասխանատվության զգացում:
 
Արփի Սահակյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League