Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր երկրում է փախստականն իր համար տուն կառուցում, որ սիրիահայը կառուցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սիրիահայությունը խարխափում է անորոշության մեջ: Չգիտի ինչ անել: Ինչպես անել: «Անտեր մնացած ժողովուրդ է: Տիրություն անողի կարիք ունի»,– վրդովված ասում է պատմաբան Գևորգ Յազճյանը: Ու ամեն մեկը փորձում է սեփական ջանքերով գտնել գլխի ճարը: Հիմնականում տեղափոխվում են Լիբանան` հետագայում մի ելք գտնելու հույսով: Այնինչ:
 
Ցեղասպանության հետևանքով Սիրիայում ու այլ երկրներում հանգրվանած յուրաքանչյուր հայի համար Հայաստանն է միակ հայրենիքը, երազանքների ու հույսի այն կետը, որից պաշտպանություն և ապահովություն ստանալու հույս և կարիք ունի: Մինչդեռ Հայաստանը բախտի քնահաճույքին է թողել նրանց: Ըստ ԱԳՆ–ի ու Սփյուռքի նախարարության հավաստիացումների` մենք գաղտնի քաղաքականություն ենք վարում, որովհետև ուղղակի միջամտությունը այլ երկրի ներքին գործերին ճիշտ չէ, ի վերջո, սիրիահայերի մեծ մասը այդ երկրի քաղաքացիներ են: «Եղբայր, վարեք գաղտնի դիվանագիտություն, բայց դրա արդյունքը մենք պետք է տեսնենք, չէ՞»,– զայրացած հարց է բարձրացնում Գ. Յազճյանը: Հոգու վրա մեղք չվերցնելու համար նշենք, որ Սիրիայում մեր դեսպանությունն ու հյուպատոսությունն օգնում են իրենց դիմողներին, հեշտացնում են քաղաքացիության տրամադրումը և իրենց իրավասության ներքո գտնվող այլ հարցերի կարգավորումը: Բայց դա միայն այն դեպքում, եթե սիրիահայն ինքն է դիմում: Իսկ պետական հստակ քաղաքականություն և քարոզչություն, որ վերադարձեք Հայաստան, մենք ձեզ տեր կկանգնենք, կպաշտպանենք, իսպառ բացակայում է:
 
«Տեղի կազմակերպությունները, եկեղեցին փորձում են ձեռքից եկածն անել` դեղորայք են տրամադրում, ծերերին խնամում են: Եթե ընտանիքը տեղափոխվել է այլ երկիր, օրինակ, Լիբանան, երեխաներին անվճար կամ գրեթե անվճար տեղավորում են եկեղեցապատկան դպրոցներ, ապահովում են դասագրքերով: Բայց այս ամենը ընդամենը կարկատան է: Եթե Աստված չանի, հարձակում եղավ` ի՞նչ է լինելու: Եթե թուրքերը կամ ծայրահեղ իսլամիստները հարձակվեցին, հայերին կկոտորեն: Նորից թույլ տանք, որ Սումգայի՞թ լինի»,– հարց է տալիս պատմաբանը:
 
Բայց սա դեռ հարցի մի կողմն է: Երբ պատերազմի առաջին ամիսներից հետո սկսվեց սիրիահայերի ներհոսքը Հայաստան, մեր սփյուռքի նախարարությունը և մնացած պատկան մարմինները գիշերուզօր կուրծք էին ծեծում, թե տեսեք, ինչ լավ ծրագրեր ենք մշակել մեր հայրենակիցների համար: «Նոր Հալեպ» թաղամաս ենք կառուցում, հիմնադրամներ ենք ստեղծում, արտոնյալ պայմաններով վարկեր ենք տրամադրում բիզնես սկսելու համար և այլն: Միով բանիվ, տեր ենք կանգնում, թող գան:
Այսօր պարզվում է` «Նոր Հալեպի» նախագիծը տապալված է: «Երբ Հրանուշ Հակոբյանին հարցնում եմ, թե ինչու է ծրագիրը տապալվել, մեղքը գցում է սիրիահայերի վրա: Ասում է` խոստացան փող տալ, հետո հետ կանգնեցին: Եղբայր, այդ ո՞ր երկրում է փախստականն իր համար տուն կառուցում: Մարդը փախուստ է տվել: Նրանց մեծ մասը գումար չունի հետը կամ եղածը ինֆլյացիայի պատճառով փոշիացել է` պատերազմի հետևանքով սիրիական փողը 11 անգամ արժեզրկվել է, այսինքն` այդքան անգամ մարդիկ աղքատացել են»,– նորից վրդովվում է Գ. Յազճյանը: Հիշեցնենք, որ այդ ծրագրով նախատեսվում էր Աշտարակում կառուցել 4–5 հարկանի 10 բազմաբնակարան շենք ու մոտ 100 առանձնատուն: Նախնական տվյալներով, շուրջ 500 բնակարան ունեցող թաղամասի կառուցման համար պահանջվում էր 35 միլիոն դոլար: Գ. Յազճյանի կարծիքով` այդ գումարը չնչին բան է տեղի օլիգարխների, նաև` պետության համար: Թաղամասը կարող էր կառուցվել, իսկ հետագա տարիներին հալեպահայերը կամաց–կամաց կմարեին գումարը: «Հայաստանում այդ մարդկանց բուն խնդիրը բնակարանի հարցն է: Հավատացնում եմ` նրանք իրենց օրվա հացը կճարեն, աշխատավոր մարդիկ են»,– նշում է պատմաբանը: «Կամ ` իբր թե մի քիչ ցածր տոկոսներով վարկեր են տալիս` առավելագույնը 3 մլն դրամի չափով: 6000–6500 դոլարով ի՞նչ գործ կարող ես անել»,– հարց է բարձրացնում Գ. Յազճյանը:
 
Բացի ֆինանսական հարցերից` Հայաստան եկած սիրիահայերը ունեն նաև հոգեբանական և ինտեգրման խնդիրներ: Սա նույնպես ոչ մեկին չի հետաքրքրում:
Ճիշտ է, նրանց համար ստեղծված հիմնադրամը գործում է: Ինչ–որ բաներ անում են: Բայց դա բավարար չէ: Պետությունն ի վիճակի է ավելին անել: Շատ մոտավոր հաշվարկով` այսօր Սիրիայում բնակվում է շուրջ 20000 հայ: Ու նրանց տարհանումը կազմակերպելն ու հայրենիքում ծածկով ապահովելն անիրագործելի հարց չէ: Միայն թե ցանկություն է անհրաժեշտ: Մեկ էլ` պետական հոգածություն ու պատասխանատվության զգացում:
 
Արփի Սահակյան
Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելու