Վիլեմ դե Կունինգի աբստրակտ անանուն կտավը 66,3 մլն դոլարով վաճառվել Է Նյու Յորքում
SOCIETYՎիլեմ դե Կունինգի (1904 – 1997) «Առանց անվան XXV» (Untitled XXV, 1976-1977) նկարը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է ամերիկա-հոլանդացի այս նկարչի կտավների համար ռեկորդային 66,3 միլիոն դոլարով: Արդի արվեստի աճուրդը նոյեմբերի 15-ին անցկացրել Է Christie's աճուրդային տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աբստրակտ կտավի գնահատման արժեքը կազմել Է 40 մլն դոլար: 2006 թվականին այն աճուրդում վաճառվել Է 27,1 մլն դոլարով:
Դա դե Կունինգի նկարած բոլոր գործերից ամենամեծն Է, դրա չափը կազմում Է 140 x 150 սանտիմետր: «Առանց անվան XXV» գործն աճուրդի Է հանել ոմն եվրոպացի հավաքորդ, որն այն մասնավոր կարգով ձեռք Է բերել 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



