Վիլեմ դե Կունինգի աբստրակտ անանուն կտավը 66,3 մլն դոլարով վաճառվել Է Նյու Յորքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիլեմ դե Կունինգի (1904 – 1997) «Առանց անվան XXV» (Untitled XXV, 1976-1977) նկարը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է ամերիկա-հոլանդացի այս նկարչի կտավների համար ռեկորդային 66,3 միլիոն դոլարով: Արդի արվեստի աճուրդը նոյեմբերի 15-ին անցկացրել Է Christie's աճուրդային տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աբստրակտ կտավի գնահատման արժեքը կազմել Է 40 մլն դոլար: 2006 թվականին այն աճուրդում վաճառվել Է 27,1 մլն դոլարով:
Դա դե Կունինգի նկարած բոլոր գործերից ամենամեծն Է, դրա չափը կազմում Է 140 x 150 սանտիմետր: «Առանց անվան XXV» գործն աճուրդի Է հանել ոմն եվրոպացի հավաքորդ, որն այն մասնավոր կարգով ձեռք Է բերել 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



