Կարլսենը և Կարյակինը երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղացին
SPORTՆյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարը: Մրցախաղի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղում էր Սերգեյ Կարյակինը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարտիայում մրցակիցները խաղարկեցին իսպանական պարտիա: Կարյակինը կարողացավ պահպանել սկզբնախաղային նախաձեռնությունը, և աշխարհի չեմպիոնը ստիպված էր գործել շատ հստակ, որպեսզի չեզոքացնի մրցակցի ճնշումը: Հաջող ստացվեց Կարլսենի ձիու փոխադրումը c4-ով b6 դաշտ: Կարյակինը որոշեց թուլացնել կենտրոնում ստեղծված լարվածությունը, և խաղը տեղափոխվեց վերջնախաղ: Այստեղ Կարյակինը ուներ փոքր առավելություն, սակայն Կարլսենը գործեց հստակ, և խաղի 33-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյու նքի: Մրցախաղի 3-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



