Կարլսենը և Կարյակինը երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղացին
ՍՊՈՐՏՆյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարը: Մրցախաղի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղում էր Սերգեյ Կարյակինը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարտիայում մրցակիցները խաղարկեցին իսպանական պարտիա: Կարյակինը կարողացավ պահպանել սկզբնախաղային նախաձեռնությունը, և աշխարհի չեմպիոնը ստիպված էր գործել շատ հստակ, որպեսզի չեզոքացնի մրցակցի ճնշումը: Հաջող ստացվեց Կարլսենի ձիու փոխադրումը c4-ով b6 դաշտ: Կարյակինը որոշեց թուլացնել կենտրոնում ստեղծված լարվածությունը, և խաղը տեղափոխվեց վերջնախաղ: Այստեղ Կարյակինը ուներ փոքր առավելություն, սակայն Կարլսենը գործեց հստակ, և խաղի 33-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյու նքի: Մրցախաղի 3-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



