74-ամյա տարիքում մահացել է հայտնի քանթրի երաժիշտ Լեոն Ռասելը
SOCIETYԱՄՆ Նեշվիլ քաղաքում (Թենեսիի նահանգ) 74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երաժիշտ Լեոն Ռասելը: Այս մասին նշված է նրա պաշտոնական կայքում:
Արվեստագետի կինը հստակեցրել է, որ նա քնի մեջ է մահացել, փոխանցել է «Ռոսբալտ»-ը:
Ռասելը ստեղծագործում էր քանթրի, ֆոլք եւ բլյուզ ժանրերով: Ստուդիայում նա նվագակցում էր, մասնավորապես, Ջորջ Հարիսոնին եւ Ֆրենք Սինաթրային: Նրա՝ Leon Russell (1970) սկավառակի ձայնագրմանը մասնակցել են Ջո Քոքերը, Էրիկ Քլեփթոնը, Միք Ջագերը եւ Ռինգո Սթարը, իսկ 1971 թվականին Leon Russell & The Shelter People սկավառակում է հայտնվել Բոբ Դիլանը:
1977 թվականին Ռասելը This Masquerade երգի համար ստացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



