74-ամյա տարիքում մահացել է հայտնի քանթրի երաժիշտ Լեոն Ռասելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Նեշվիլ քաղաքում (Թենեսիի նահանգ) 74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երաժիշտ Լեոն Ռասելը: Այս մասին նշված է նրա պաշտոնական կայքում:
Արվեստագետի կինը հստակեցրել է, որ նա քնի մեջ է մահացել, փոխանցել է «Ռոսբալտ»-ը:
Ռասելը ստեղծագործում էր քանթրի, ֆոլք եւ բլյուզ ժանրերով: Ստուդիայում նա նվագակցում էր, մասնավորապես, Ջորջ Հարիսոնին եւ Ֆրենք Սինաթրային: Նրա՝ Leon Russell (1970) սկավառակի ձայնագրմանը մասնակցել են Ջո Քոքերը, Էրիկ Քլեփթոնը, Միք Ջագերը եւ Ռինգո Սթարը, իսկ 1971 թվականին Leon Russell & The Shelter People սկավառակում է հայտնվել Բոբ Դիլանը:
1977 թվականին Ռասելը This Masquerade երգի համար ստացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



