6 սխալ, որ մարդիկ գործում են անմիջապես արթնանալուց հետո
LIFEՄարդիկ իրենք են որոշում իրենց օրվա ընթացքը, ուստի մասնագետները պատմել են, թե ինչ չի կարելի անել առավոտյան անմիջապես արթնանալուց հետո՝ օրը չփչացնելու համար
Վեր թռչել
Առաջին և ամենատարածված սխալը, որը մարդիկ անում են ամեն առավոտ, անմիջապես վեր թռչելն է: Հարկ է հիշել, որ օրգանիզմին ժամանակ է հարկավոր ամբողջությամբ արթնանալու համար, ուստի խորհուրդ է տրվում արթնանալ սովորականից 10 րոպե շուտ և մի փոքր ժամանակ տալ օրգանիզմին՝ արթնանալու և ձգվելու համար: Այս կերպ կարելի է և՛ մի փոքր մարզել մկանները, և՛ վերականգել արյան շրջանառությունը: Բացի այդ, այդ պարզ գործողությունը կարող է խթանել գլխուղեղում հաճույքի համար պատասխանատու հատվածը:
Սուրճ խմել
Սուրճի բույրը կարող է ամենահաճելիներից մեկը լինել: Բացի այդ, անկողնում սուրճ խմելը շատ ռոմանտիկ է: Սակայն դիետոլոգները խորհուրդ չեն տալիս այդ կերպ սկսել օրը: Բանը նրանում է, որ այս ըմպելիքը կարող է գրգռել աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթը, ինչի հետևանքով ավելի շատ ստամոքսահյութ է առաջանում՝ հանգեցնելով այրոցի: Ճիշտ կլինի սուրճը խմել նախաճաշից մեկ ժամ անց: Այս դեպքում սուրճը և՛ հաճելի կլինի, և՛ օգտակար:
Միացնել հեռուստացույցը
Սովորաբար մարդիկ իրենց առավոտը սկսում են նորություններից, սակայն հոգեբանները վստահ են, որ այդ կերպ մարդիկ բացասաբար են տրամադրվում, ուստի արթնանալուց հետո ցանկալի է լսել երաժշտություն:
Մոռանալ մարզանքի մասին
Որպես կանոն՝ մարդիկ առավոտյան միշտ որևէ տեղ են շտապում և մոռանում են մարմնամարզության մասին: Հարկ է հիշել, որ պարզ վարժություններն օգնում են ավելի արագ արթնանալ և բարելավում են արյան շրջանառությունը:
Ջուր չխմել
Դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտը սկսել մի բաժակ ջրով: Այն ոչ միայն կարգավորում է օրգանիզմում ջրի բալանսը, այլև բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Դրան կարելի է ավելացնել կիտրոնի հյութ, անանուխի մի քանի տերև կամ մի թեյի գդալ մեղր:
Վերցնել գաջեթներ
Հարկավոր է ժամանակ առ ժամանակ գաջեթներից «բեռնաթափման օր» կազմակերպել և սկսել օրը համեղ նախաճաշով, այլ ոչ թե էլ. փոստի ստուգմամբ ու նորություններ կարդալով: Ներկայում մարդիկ առհասարակ ամբողջ օրը գաջեթներով են աշխատում, ուստի առավոտյան պետք չէ լարել աչքերը:



