Փարիզում բացվել է միգրանտների ընդունման առաջին կենտրոնը
SOCIETYՖրանսիայի մայրաքաղաքի հյուսիսում՝ Պորտ դը լա Շապելի շրջանում, նոյեմբերի 10-ին աշխատանքն Է սկսել միգրանտների ընդունման առաջին կենտրոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AFP գործակալությանը, այն նախատեսված Է 400 մարդու ընդունման համար: Ենթադրվում Է, որ կենտրոնը կկարողանա օրական ընդունել 50-ից մինչեւ 80 նո ր միգրանտների՝ 400 մարդ ընդհանուր տարողությամբ հանդերձ:
Տեղում նրանց կդիմավորեն կամավորներ եւ տարբեր ասոցիացիաների ակտիվիստներ: Ըստ որում կենտրոնում մնալու ժամանակը կսահմանափակվի 10 օրով, հայտնել են Փարիզի քաղաքապետարանում: Եթե խոսքը վերաբերում Է ապաստան խնդրած փախստականներին, ապա նրանց կտեղափոխեն համանման բնակավայրեր, բայց արդեն Փարիզի սահմաններից դուրս: Մնացած անօրինական միգրանտները կվտարվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



