Փարիզում բացվել է միգրանտների ընդունման առաջին կենտրոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի մայրաքաղաքի հյուսիսում՝ Պորտ դը լա Շապելի շրջանում, նոյեմբերի 10-ին աշխատանքն Է սկսել միգրանտների ընդունման առաջին կենտրոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AFP գործակալությանը, այն նախատեսված Է 400 մարդու ընդունման համար: Ենթադրվում Է, որ կենտրոնը կկարողանա օրական ընդունել 50-ից մինչեւ 80 նո ր միգրանտների՝ 400 մարդ ընդհանուր տարողությամբ հանդերձ:
Տեղում նրանց կդիմավորեն կամավորներ եւ տարբեր ասոցիացիաների ակտիվիստներ: Ըստ որում կենտրոնում մնալու ժամանակը կսահմանափակվի 10 օրով, հայտնել են Փարիզի քաղաքապետարանում: Եթե խոսքը վերաբերում Է ապաստան խնդրած փախստականներին, ապա նրանց կտեղափոխեն համանման բնակավայրեր, բայց արդեն Փարիզի սահմաններից դուրս: Մնացած անօրինական միգրանտները կվտարվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



