Գևորգ Ալթունյանը հեռացավ Հ1–ից, նրան կփոխարինի Հարություն Հարությունյանը
SOCIETY
Արդեն հայտնի է, որ Հարություն Հարությունյանին առաջարկվել է ղեկավարել Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը:
Հարությունյանն այդ մասին իրազեկել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարելով հետևյալ գրառումը. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ` ստանձնել Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը»:
Նշենք նաև, որ 2012 թ.–ից Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենը «Տեսանկյուն» հեղինակային հաղորդաշարի վարող Գևորգ Ալթունյանն էր:
Past.am-ի հավաստի տեղեկություններով` Գ. Ալթունյանը, ով օրերս կազատվի իր զբաղեցրած պաշտոնից, առաջիկայում կնշանակվի Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի պաշտոնում: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Past.am-ին տեղեկացրեց, որ այդ մասինինքը որևէ տեղեկություն չունի: Նա նաև չգիտեր, թե ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության պետի պաշտոնը ստանձնելու համար օրենքով սահմանվածկարգով զինվորական կոչում հարկավո՞ր է ունենալ, թե` ոչ:
Ինչ վերաբերում էր իրեն այլ պաշտոնի նշանակելուն, ասաց. «Ես զինվորական եմ, որտեղ որ ինձ նշանակեն, այնտեղ էլ կշարունակեմ իրականացնել իմ ծառայությունը»:
Past.am-ը կապ հաստատեց նաև Գ. Ալթունյանի հետ` ճշտելու լուրի իսկությունը: Նա տեղեկացրեց, որ Հ1–ից հեռանալու մասին որոշումն արդեն կայացրել է: Ինքը չորսառաջարկ ունի ստացած: Արդեն որոշել է, թե ուր կգնա, բայց այդ մասին կխոսի երկու օրից:




















































