Սպիտակ մազափունջը՝ ընտանիքի այցեքա՞րտ. Ահա, թե ինչով է պայմանավորված այդ առանձնահատկությունը
PHOTOԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ընտանիք է ապրում, որում արդեն չորս սերունդ շարունակ երեխաները ծնվում են սպիտակ վարսափնջով՝ գլխի նույն հատվածում:
Boredpanda.com-ը գրում է, որ վերջերս ընտանիքի անդամ Բրիանան երեխա է ունեցել, որը նույնպես ունի սպիտակ վարսափունջ գլխի նույն հատվածում, ինչպես և նրա մայրը, տատիկը և նախատատիկը:
«Ես չգիտեի` արդյոք իմ դուստրը նույնպես կունենա այդ «նշանը»: Երբ ծնվեց, ուրախացա՝ տեսնելով, որ նրան էլ է փոխանցվել մեր ընտանիքի այդ առանձնահատկությունը»,- պատմել է կինը:
Նշվում է, որ առանձնահատկության պատճառը մազերի և դրանք շրջապատող մաշկի մեջ անհրաժեշտ պիգմենտի բացակայությունն է:







1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



