Սպիտակ մազափունջը՝ ընտանիքի այցեքա՞րտ. Ահա, թե ինչով է պայմանավորված այդ առանձնահատկությունը
ՖՈՏՈԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ընտանիք է ապրում, որում արդեն չորս սերունդ շարունակ երեխաները ծնվում են սպիտակ վարսափնջով՝ գլխի նույն հատվածում:
Boredpanda.com-ը գրում է, որ վերջերս ընտանիքի անդամ Բրիանան երեխա է ունեցել, որը նույնպես ունի սպիտակ վարսափունջ գլխի նույն հատվածում, ինչպես և նրա մայրը, տատիկը և նախատատիկը:
«Ես չգիտեի` արդյոք իմ դուստրը նույնպես կունենա այդ «նշանը»: Երբ ծնվեց, ուրախացա՝ տեսնելով, որ նրան էլ է փոխանցվել մեր ընտանիքի այդ առանձնահատկությունը»,- պատմել է կինը:
Նշվում է, որ առանձնահատկության պատճառը մազերի և դրանք շրջապատող մաշկի մեջ անհրաժեշտ պիգմենտի բացակայությունն է:







1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



